Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմը չի հրաժարվի մրցաշարից առաջ իր առջև դրված առաջադրանքներից:
Կլոպի թիմը մրցաշրջանն անհաջող է մեկնարկել Գերմանիայի առաջնությունում. 7 տուրից հետո «Բորուսիան» 7 միավորով 13-րդ հորիզոնականում է:
«Մեր նպատակները վերանայելու ոչ մի պատճառ չունենք: Մենք ճիշտ ենք գործում՝ հանգիստ վերլուծելով իրավիճակը և սառնարտություն ցուցաբերելով»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal-ը: