Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն երկրպագուներին խոստանում է արժանի ելույթներ Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին:
«Հնարավոր է՝ Գերմանիայի առաջնությունում մեզ համար ավելի հեշտ լիներ, եթե չխաղայինք Չեմպիոնների լիգայում: Սակայն դա անարդար կլիներ ոչ միայն մրցաշարի համար, այլև ողբերգական՝ Գերմանիայի համար: Ո՞վ է վերջին տարիներին, «Բավարիայից» բացի, Բունդեսլիգայի համար ավելի շատ բան արել, իհարկե «Բորուսիան»: Այնպես որ, մենք պատասխանատու ենք գերմանական ֆուտբոլի համար և չենք կարող ասել, որ ցանկանում ենք լքել մրցաշարն Իտալիայի լավագույն ակումբի դեմ խաղից հետո»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը: