armsport.amՄադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն վստահ է, որ իսպանական ակումբը հրաշալի հնարավորություն ունի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: Պորտուգալացին կարծում է, որ Անչելոտիի սաների մակարդակը թույլ է տալիս հասնել նման հաջողության:

- Ներկայիս թիմը մեծ ներուժ ունի: Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ «Ռեալի» գլխավոր նպատակներից մեկը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: Կարծում եմ՝ 10-րդ անգամ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթելու համար «Ռեալն» ունի բոլոր նախադրյալները: Ինչ վերաբերում է Մյունխենի «Բավարիային», ապա Չեմպիոնների լիգայում այդ թիմը երկրորդ ֆավորիտն է: Գվարդիոլայի հաջողությունների գաղտնիքն առայժմ չգիտեմ, բայց մյունխենցիները գերազանց արդյունքների են հասնում, - ասել է Ֆիգուն: