Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ մրցաշարի ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին»:

«Ռեալը», ով ունի շատ փող և առանց այդ էլ հիանալի ակումբ էր, ավելի ուժեղ է դարձել: Միանշանակ մադրիդյան թիմն ամենաբարդ մրցակիցն է: Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Դա ուզում եմ անել կամ ներկայիս ակումբի հետ կամ էլ առաջիկա երեք տարիների ընթացքում»,- Լամի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ խմբային փուլում մյունխենցիների մրցակիցներն են «Մանչեսթեր Սիթին», ԲԿՄԱ-ն և «Ռոման»: