«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է ընկերական մրցաշարում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի նկատմամբ հաղթանակը: Կատալոնացիները հաղթել են Նեյմարի գոլի շնորհիվ:

 


«Խաղի արդյունքից շատ գոհ ենք: Փորձում էինք վերահսկել խաղը: Չնայած որ խաղն ընկերական էր՝ ողջ ջանքերը ներդրեցինք հաղթանակի հասնելու համար:

 


«Մանչեսթեր Յուանյթեդ»-ը շատ լուրջ մրցակից է, ով հաղթել է Եվրոպայի լիգայում: Նրանց դիտարկում եմ Չեմպիոնների լիգայի բարձր տեղի հավակնորդ: Մանչեսթերյան թիմին հաղթելը բարդ կլինի յուրաքանչյուր թիմի համար: Չէի ցանկանա նրանց հանդիպել Չեմպիոնների լիգայում»,-մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: