Այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալվի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Բազել»-ն էլ կընդունի «Բենֆիկա»-ին:
B խմբում ՊՍԺ-ն տանը կմրցի «Բավարիա»-ի դեմ, իսկ «Անդերլեխտ»-ը ուժերը կչափի «Սելթիկ»-ի հետ:
C խմբում «Ռոմա»-ն կխաղա «Ղարաբաղ»-ի, «Ատլետիկո»-ն՝ «Չելսի»-ի հետ:
Վերջին՝ D խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն կխաղա «Սպորտինգ»-ի հետ, իսկ «Յուվենտուս»-ն տանը կընդունի «Օլիմպիակոս»-ին:
Երկրորդ տուրի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: