Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է իր թիմի՝ Չեմպիոների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելուն և նշել, որ եզրափակչում կցանկանար հանդիպել Մադրիդի «Ռեալին»:

«Շատ հետաքրքիր կլիներ եզրափակչում «Ռեալի» դեմ պայքարելը: Այդ դիմակայությունը կմտներ պատմության մեջ: Ուրախ եմ այս թիմի մի մասնիկը լինելու համար: Վերջին տասը տարիներին Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչը լավ արդյունք է»,- Պիկեի խոսքը մեջբերում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: