Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղին:
Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին, Լիսաբոնում:
«Ատլետիկոն շատ լավ թիմ է և Իսպանիայի առաջնության առաջատարն է: Մեզ բարդ խաղ է սպասվում: Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելը միշտ էլ բարդ է. այստեղ հնարավորությունները հավասար են՝ 50/50: Ուրախ եմ, որ եզրափակչին մասնակցում են իսպանական թիմերը: Սա խոսում է Իսպանիայի առաջնության ուժի մասին: Իհարկե, կցանկանամ եզրափակչում գոլ հեղինակել: Սակայն դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը հաղթանակն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: