Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ նշել է, որ մրցակիցը հոգեբանորեն լավ վիճակում է գտնվում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի սաները նվաճեցին Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

«Հոգեբանական տեսանկյունից հաղթելը միշտ էլ լավ է: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները շատ ուրախ են ազգային առաջնությունում հաղթելու համար և Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաջողության հույս ունեն: Սակայն, այս խաղը տարբերվում է մյուսներից և այստեղ հնարավորությունները հավասար են»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը: