Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնային» 3:4 հաշվով պարտվելու համար մեղադրել է մրցավարին:

«Մենք խաղում էինք 12 հոգու դեմ: Միշտ այդպես է: Նրանք թույլ չեն տալիս մեզ ոչինչ անել: Միգուցե նրանք ցանկանում էին «Բարսելոնային» վերադարձնել չեմպիոնության համար պայքարին: Մրցավարը նման խաղի համար համապատասխան որակավորում չուներ: Եթե «Բարսելոնան» պարտվեր, ապա դուրս կմնար չեմպիոնության համար պայքարից: Հինգ տարի այստեղ լինելուց հետո հասկանում եմ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում: Երբեք չեմ տեսել, որ մրցավարները օգնեն «Ռեալին»: Համոզված եմ, որ այս ամենը կարևոր չէ, և մենք կհաղթենք Պրեմիերայում»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն: