
allsport.am«Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն կարծում է, որ ինքը և թիմակիցները պետք ուշադրություն դարձնեն խաղի մանրուքներին, քանի որ դա կարող է վճռորոշ լինել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դիմակայությունում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
««Ատլետիկոյի» հետ առաջին խաղը բարդ էր: Արդյունքի հասնելու համար մենք ստիպված էինք շատ աշխատել: Պատասխան խաղին մենք կմասնակցենք հիանալի մարզավիճակով: Այս դիմակայությունում վճռորոշ են լինելու մանրուքները: Հույս ունենք' հենց դրանք մեզ հաղթանակ կբերեն»,-ասել է Պինտոն Barca TV-ին տված հարցազրույցում:
Դարպասապապհը խոսել է նաև իր ակումբի նկատմամբ ՖԻՖԱ-ի կիրառած պատժի մասին. «Աշխատում ենք ուշադրություն չդարձնել այն հարցերին, որոնք խաղադաշտից դուրս են, բայց իրավիճակն, իսկապես, տարօրինակ է: Փորձելու ենք կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա և այնպես անել, որ նման բաները չազդեն մեր խաղի վրա»,-նշել է Պինտոն: