Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն խոսել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք դիմակայության ակնկալիքների մասին:
«Բորուսիան» մրցաշրջանը սկսեց այլ ակնկալիքներով: Նրանք, սակայն, դեռ պահպանում են Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանում հանդես գալու հնարավորությունը: Մենք պետք է պատրաստվենք նրան, որ մրցակիցը պայքարելու է: Այնպես որ, դա բարդ խաղ է լինելու: Մրցակցին հարգում ենք»,- Ռումինիգեի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայությունը տեղի է ունենալու ապրիլի 4-ին դորտմունդցիների հարկի տակ: