Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզափակչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղից սպասումների մասին:
Հիշեցնենք, որ առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին' Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ Մյունխենում:
«Հիանալի վիճակահանություն: Անհամբերությամբ եմ սպասում կիսաեզրափակիչ խաղին: Մադրիդցիներն ունեն արագ խաղացողներ' ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության գծում: Բացի այդ, ունեն նաև շատ լավ դարպասապահ: Հիանալի գիտեմ այս թիմին և հասկանում եմ, որ մեզ համար բարդ է լինելու:«Ռեալն» ունի հիանալի մարզադաշտ, երկրպագուներ, բարձրակարգ ֆուտբոլիստներ և փորձառու մարզիչ: Մեզ համար ուժեղագույն ակումբներից մեկի դեմ խաղը լուրջ փորձություն է, բայց ես հավատում եմ իմ թիմին»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: