«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում չեմպիոնության քանակով ռեկորդակիր է:

Մադրիդցիներն այս հեղինակավոր մրցաշարում հաղթել են 10 անգամ: Ստորև ներկայացնում ենք «Ռեալի» բոլոր հաղթանակները:

1956 թ. «Ռեալը» հաղթում է «Ռեյմսին» Չեմպիոնների գավաթի իր առաջին խաղարկությունում (4:3)

1957թ., Ալֆրեդո Դի Ստեֆանոն և «Ռեալի» այլ խաղացողներ «Ֆիորենտինայի» դեմ խաղից առաջ (2:0).

1958թ., «Ռեալը» հաղթում է «Միլանին» (3:2)

1959թ., մադրիդցիները երկրորդ անգամ են հաղթում ֆրանսիական «Ռեյմսին» (2:0).

1960թ. «Ռեալը» ջախջախում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (7:3) և հաղթում է իր 5-րդ անընդմեջ գավաթը

1966թ. Ֆրանսիսկո Խենտոն` գավաթով «Պարտիզանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1).

1998թ. եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի 8-րդ հաղթանակին «Ռեալը» սպասել է 32 տարի: Եզրափակչում մադրիդցիները հաղթել են «Յուվենտուսին» (1:0)

2000 թ. «Ռեալը» հաղթում է «Վալենսիային» (3:0), իսկ Իկեր Կասիլյասը նվաճում է իր առաջին եվրագավաթը

2002թ. Զինեդին Զիդանի հրաշք գոլը «Ռեալին» հաղթանակ է բերում «Բավարիայի» նկատմամբ (2:1)

2014թ. «Ռեալը» հաղթում է «Ատլետիկոյին» Լիսաբոնում տեղի ունեցած եզրափակչում (4:1)