Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ դժվար թե երբևէ հանդես գա Մադրիդի «Ռեալի» կազմում:
«Ռեալո՞ւմ» խաղալ: Երբեք մի ասա երբեք, սակայն չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա: Ես շատ նվիրված եմ «Բարսելոնային» և երբեք չէի կարող խաղալ «Ռեալում»: «Բարսելոնան» ինձ համար միշտ ամեն ինչ է եղել»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ֆուտբոլիստը հավելել է նաև. «Եթե ես լինեի «Ռեալի» երկրպագու՝ Կասիլյասը կլիներ իմ կուռքը: Իկերը պետք է օրինակ ծառայի մադրիդյան թիմի բոլոր երկրպագուների համար»:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Պիկեն մասնակցել է 20 հանդիպման, հեղինակել է 4 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում: