«Փաստ» օրաթերթը գրում է.

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով արդեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել է նաև իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգամանքը:

 

«Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում տեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,– ասաց Ս. Պողոսյանը:

«Ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական»

Նրա կարծիքով կարծրատիպը, թե դերասան-դերասանուհիները կամ ճանաչված մարդիկ ավելի ապահովված կյանքով են ապրում, չի համապատասխանում իրականությանը: Նրանք էլ, ինչպես սովորական մարդիք նույն հոգսերն ունեն: «Մեր երկրում ապրող բոլոր մարդկանց խնդիրներն էլ մինչ օրս նույնն են եղել, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր երկրում միայն դրական իրադարձություններ պետք է լինեն: Նշեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր բողոքի ակցիաներին և բարձրաձայնել եմ իմ դժգոհության մասին: Երբեք չեմ առաջնորդվել նրանով, որ եթե հայտնի մարդ է, ուրեմն պետք է նաև լռի: Եվ, բարեբախտաբար, ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախու թյունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ինձ ստիպել լռել կամ ասել այն, ինչ ես չեմ ուզում:

Նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ հա մար միշտ ավելի դժվար է եղել: Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին,- ասաց Ս. Պողոսյանը: