Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ' Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա նաեւ նշել է. «Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի:
Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում»: