Նման պատճառաբանություններով որոշումը հարց է ի հայտ բերում, թե արդյո՞ք այն կայացնողը կարող է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ, թե ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը։
«Ստացանք դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
Հրապարակում եմ որոշման պատճառաբանական մասն, առանց հավելյալ իրավական մեկնաբանությունների, քանի որ առկա պատճառաբանությունները ինքնին խոսուն են։
Կարող եմ հավելել միայն, որ նման պատճառաբանություններով որոշումը հարց է ի հայտ բերում, թե արդյո՞ք այն կայացնողը կարող է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ, թե ոչ։ Քանի որ նման պատճառաբանությունը կարող է կամ օրենքի ու իրավունքի չիմացության, կամ քաղաքական ճնշումների ու դրանից բխող կողմնակալության հետևանք լինել»,- գրել է Ալեքսանյանը։