Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կողմնորոշվել է ԱՄՆ-ի ընկերական մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստների հարցում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

20 ֆուտբոլիստների շարքում բացակայում են Մունդիալ 2014-ին մասնակցած գրեթե բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում՝ մրցաշարին չեն մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, Իկեր Կասիլյասը:

Թիմի կազմն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ - Լոպես, Խեսուս, Պաչեկո

Պաշտպաններ - Պեպե, Կարվախալ, Կոենտրաու, Արբելոա, Նաչո, Դ. Լյորենտե, Դերիկ:

Կիսապաշտպաններ -Բեյլ, Ալոնսո, Իսկո, Իլյարամենդի, Մ. Լյորենտե, Մեդրան, Լուկաս, Մասկարել:

Հարձակվող - Սոբրինո, Դե Տոմասո:

Մրցաշարի խմբային փուլում «Ռեալը» կպայքարի «Ինտերի» «Ռոմայի», «Մանչեթեր Յունայթեդ» դեմ: