Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, չնայած թիմի արգելքին, մեկնել է Մարոկկո՝ իր ընկերոջը՝ քիք-բռնցքամարտիկ Բադր Հարիին հանդիպելու համար:
Ավելի վաղ մամուլում տեղեկությունները էին շրջանառվում, որ Ռոնալդուն և Հարին նույնասեռական են: Այդ շշուկներն, ըստ մադրիդյան թիմի ղեկավարության, ազդում են ակումբի հեղինակության վրա, և դրանք դադարեցնելու նպատակով Ռոնալդուին արգելվել էր հանդիպել Հարիի հետ:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, պորտուգալացին անտեսելով դա՝ կրկին որոշել է հանդիպել իր ընկերոջ հետ: