Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆեի» (3:0) դեմ հանդիպմանը ձևակերպած դուբլի շնորհիվ հերթական ձեռքբերումն ունեցավ:
29-ամյա պորտուգալացին մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրեց 289-ի: Այս ցուցանիշով Ռոնալդուն շրջանցեց Կարլոս Սանտիլյանային, ով իր ակտիվում ունի 288 գոլ և դուրս եկավ երրորդ հորիզոնական: Պորտուգալացին «Ռեալի» կազմում հեղինակած գոլերի քանակով զիջում է միայն Ռաուլին (323) և Ալֆրեդո Դի Ստեֆանոյին. տեղեկացնում է Marca-ն:
289 գոլից 206-ը Ռոնալդուն հեղինակել է Իսպանիայի առաջնությունում, 21-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 57-ը՝ Չեմպիոնների լիգայում, 2-ը՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում և 3-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: