«Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրիմերայի 37-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով՝ դարձավ մադրիդյան ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն և գերազանցեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյին:
Պորտուգալիայի հավաքականի առաջատարն իր գոլերի քանակը հասցրեց 310-ի և զիջում է միայն Ռաուլին, որ իր ակտիվում ունի 323 գոլ: