Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դատարանի առաջ էր կանգնել հարկերը չվճարելու գործով: Դատական լսումները կայացել են հուլիսին:
Համացանցում հայտնվել է Ռոնալդուի՝ դատարանում ունեցած ելույթից հատված:
Պորտուգալացին նշել է, որ ոչինչ չի թաքցրել, հայտարարել է՝ կցանկանար վերադառնալ Անգլիա, որտեղ հարկերի հետ կաված խնդիր չի ունեցել:
Ռոնալդուն նշել է նաև՝ «դրանից շատ բան չի հասկանում, քանի որ ավարտել է միայն 6-րդ դասարանը» և միակ բանը, որում շատ լավ է, ֆուտբոլն է: