Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»:
Հանդիպման հաղթական գոլը հեղինակել էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով Էլ կլասիկոներում իր գոլերի քանակը հասցրեց 16-ի: Այս ցուցանիշով պորտուգալացին գերազանցեց Ռաուլին և կլասիկոների ռմբարկուների ցանկում բարձրացավ երրորդ տեղ՝ զիջելով միայն Լիոնել Մեսսիին և Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: