Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալվեց «Էսպանյոլին» և մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6:0 հաշվով:
Հանդիպմանը իր խաղով փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ մեկ արդյունավետ փոխանցման և 5 գոլի հեղինակ:
Պորտուգալացին 20 րոպի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց` աչքի ընկնելով 7-րդ 17-րդ և 20-րդ րոպեներին:
Իսկ 28-րդ րոպեին մադրիդյան թիմի առաջատարը գոլային փոխանցում կատարեց Քարիմ Բենզեմային: Հանդիպման 68-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ, իսկ 83-րդ րոպեին խփեց իր 5-րդ գոլը:
Արդյունքում Ռոնալդուն «Արքայական ակումբում» պատմության նոր էջ բացեց` դառնալով մադրիդյան թիմի կազմում Պրիմերայում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը և գերազանցեց Ռաուլին, ով իր ակտիվում գրանցել է 228 գոլ, իսկ պորտուագացին գոլերի քանակը հասցրեց 230-ի:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ Մեսսին`286 գոլով: