Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բորուսիայի» (3:0) դեմ հանդիպմանը գոլի հեղինակ դարձավ:
Սա Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի 14-րդ գոլն էր այս մրցաշրջանի 8 խաղերում:
Այս ցուցանիշով Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում հեղինակած գոլերի քանակով կրկնեց Մեսսիի ռեկորդը, որը արգենտինացին սահմանել էր 2011/12:
Նշենք, որ Ռոնալդուն դարձավ 23-րդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում մասնակցել է 100-խաղի, ընդ որում' միայն երեք ֆուտբոլիստի է հաջողվել 100-րդ հանդիպմանը գոլի հեղինակ դառնալ: Ռոնալդուից բացի այս ցուցանիշը գրանցել են նաև Տիերի Անրին և Զլատան Իբրահիմովիչը:
Ընդհանուր առմամբ պորտուգալացին Չեմպիոնների լիգայում հեղինակել է 49 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: Այս մասին տեղեկացնում է OptaSports-ը:
Տեսանյութը՝ այստեղ