Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն կրկնեց բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը:

Գանայի դարպասն ուղարկած գոլը Կլոզեի 15-րդ գոլն էր աշխարհի առաջնություններում. նույնքան գոլ է հեղինակել նաև Ռոնալդոն:

Նշենք նաև, որ Կլոզեն դարձավ երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ 4 աշխարհի առաջնության ժամանակ:

Նախկինում նման արդյունքի հասել էին Պելեն և Ուվե Զելերը:

Տեսանյութը՝ այստեղ