Բոսթոնում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդևան կարճ և ազատ ծրագրերում գրանցած ընդհանուր 223,86 միավորով դարձել է ոսկե մեդալակիր:
Ազատ ծրագրում միավորների քանակով գեղասահորդուհին սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ: Մեդվեդևան ստացել է 150,10 միավոր:
Նշենք, որ մարզուհին ունի հայկական արմատներ: