ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեանի» (4:0) դեմ հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ:

Այսպիսով 34-ամյա շվեդ ֆուտբոլիստը 2015/16 թ. դարձել է 49 գոլի հեղինակ՝ ակումբում և հավաքականում:

Այս ցուցանիշը ֆուտբոլիստի համար անձնական ռեկորդ է: 2013/14թթ. մրցաշրջանում Իբրահիմովիչը դարձել էր 48 գոլի հեղինակ:

Ֆրանսիայի առաջնությունում իր գոլերի քանակը 34-ի հասցնելով՝ Իբրահիմովիչը Լուիս Սուարեսի հետ գլխավորում է եվրոպական առաջատար առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկը: Այս մասին տեղեկացնում է Gracenote Live-ը: