Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց իր հասցեին անձնական բնույթի վիրավորանքների մասին:
Վարչապետը հայտարարեց, որ դա նոր չէ, միշտ է եղել. «Ես մի անկեդոտ հիշեցի՝ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է: Իմ հասցեին միշտ են եղել վիրավորանքները, ընդհուպ՝ ընդդիմադիր ժամանակներից: Եթե դա օրինականության սահմաններում է… մենք նաև պայքարել ենք մարդկանց խոսքի ազատության համար: Իսկ եթե օրինականությայն հետ խնդիրներ կան, միջոցներ կձեռնարկվեն: Դա վերաբերում է ոչ միայն իմ հասցեին հնչող վիրավորանքներին»: