Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը նորմալ է վերաբերում է իր եղբայրների' Սերժ և Ալեքսանդր Սարգսյանների հասցեին հնչող քննադատություններին. «Ես բավականին հանգիստ եմ վերաբերում այդ քննադատություններին. եթե մարդ աշխատում է, ուրեմն ինչ-որ տեղ նրան քննադատում են' մեկը հավանում է, մյուսը չի հավանում, մեկը գնահատում է, մյուսը՝ ոչ: Այնպես որ առանձնապես պրոբլեմ չէ կամ մեծ հարց չէ»:
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը մերկապարանոց մեղադրանքներ է համարում իր կրտսեր եղբոր' Ալեքսանդր Սարգսյանի ուղղված այն քննադատությունները, թե նա երկրում տնտեսական թալանով է զբաղված. «Բոլոր մեղադրողները թող գնան ու ապացուցեն: Ես միայն դա կարող եմ ասել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում