Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի և Դանիայի միջև Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ:

Արդյունքում պորտուգալացին արդյունավետության ռեկորդ կրկնեց և հավասարվեց Հաքան Շուքյուրին և Յոն Դալ Թոմասոնին: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Դանիայի հետ խաղում հեղինակված գոլը պորտուգալացու համար 22-րդն էր Եվրոպայի առաջնություններում (ներառյալ ընտրական և եզրափակիչ փուլերը):