«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին Վան Պերսին իր 140-րդ գոլն է հեղինակել անգլիական Պրեմիեր Լիգայում:

Ֆուտբոլիստն այս ցուցանիշին հասել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում՝ «Սաութհեմփթոնի» (2:1) դեմ հանդիպմանը հեղինակած դուբլի շնորհիվ:

Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն Անգլիա է տեղափոխվել 2004թ-ին, երբ նրան ձեռք է բերել «Արսենալը»: Մինչ այժմ Վան Պերսին Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ մասնակցել է 267 խաղի:

Հիշեցնենք, որ 2012թ-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է մանչեսթերյան ակումբ: