International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում  կատալոնյան «Բարսելոնան» ուժերը չափեց «Լեսթերի» հետ:

Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 4:2 հաշվով:

«Կապտանռնագույնների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մունիր Էլ Հադադին: Ֆուտբոլիստը նախ 26-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա աչքի ընկավ նաև 45-րդ րոպեին:  

Անգլիայի չեմպիոնների կազմում երկու անգամ աչքի ընկավ Ահմեդ Մուսան (48', 66'): Իսկ հանդիպման 84-րդ րոպեին Ռաֆաել Մուխիկան հաշիվը դարձրեց 4:2 հօգուտ կատալոնացիների: