Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում միմյանց հանդիպեցին առաջատարներ Կատալոնյան «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»:

Դաշտի տերերը առավելության հասան 2:1 հաշվով:

Կոկեն 10-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, 30-րդ րոպեին Լիոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 8 րոպե անց Լուիս Սուրաեսը խփեց իր թիմի հաղթական գոլը:

Մադրիդյան թիմի կազմում միանգամից կարմիր քարտ ստացավ Ֆիլիպե Լուիսը (44), իսկ Գոդինը հեռացվեց երկրորդ դեղին քարտի պատճառով (65):

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» ամրապնդեցին Լա լիգայում առաջատարի իրենց դիրքերը` միավորների քանակը հասցնելով 51-ի: Ատլետիկոն ունի 48 միավոր:

Barcelona-Atlético en imágenes

Barcelona-Atlético en imágenes

Barcelona-Atlético en imágenes

 

Barcelona-Atlético en imágenesFUTBOL 15/16

FUTBOL 15/16