Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի առաջին խաղի շրջանակներում Գյումրիի «Շիրակ» հյուրընկալվեց ԱԻԿ-ին:
Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով'2:0 հաշվով:
Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց Հենոկ Գոիթոմը, ով 83-րդ րոպեին դիպուկ իրացրեց նաև նշանակված 11 մետրանոցը:
Նշենք, որ հանդիպմանը մերոնք երեք հեռացում ունեցան. նախ 69-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը, ապա 80-րդ րոպեին երկրորդ դեղինը ստանալու պատճառով հեռացվեց նաև Գոռ Մալաքյանը, իսկ 5 րոպե անց հաջորդեց Անդրանիկ Բարիկյանի հեռացումը:
Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: