Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:

Գերմանական ակումբը «կապտանռնագույններին» զիջեց 1:2 հաշվով:

Հանդիպման 22-րդ րոպեին գոլ հեղինակեց Կիրիակոս Պապադոպուլոսը, իսկ դաշտի տերերը պարտությունից խոսափեցին 80-րդ և 82-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ: «Բարսելոնայի» կազմում նախ աչքի ընկավ Սերխի Ռոբերտոն, ապա Լուիս Սուարեսը: