Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Եվրո 2016-ի ընտրական փուլում Իռլանդիայի դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել: Արդյունքում ֆուտբոլիստը կրկնեց Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլի ռմբարկուական ռեկորդը՝ իր գոլերի քանակը հասցնելով 13-ի:
Նույնքան գոլ Եվրո 2008-ին հեղինակել էր Դևիդ Հիլին:
Նշենք, որ Լեհաստանի հավաքականն Իռլանդիային հաղթել է 2:1 հաշվով: