Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դոնեցկի «Շախտյորի» (4:0) դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Ֆուտբոլիստը մեկնաբանել է այն փաստը, որ գոլերի քանակով շրջանցեց Լիոնել Մեսսսին և դարձավ եվրոպական հեղինակավոր այս մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն: Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր ակտիվում ունի 80 գոլ, Մեսսին՝ 77:

«Իհարկե, դա հիանալի է, չեմ ստի՝ հպարտ եմ ու երջանիկ, սակայն դա ինքնանպատակ չէ, խնդիրս ամբողջ մրցաշրջանում լավ խաղալն է և ամենակարևորը՝ թիմիս օգնել հաղթել և տիտղոսներ նվաճել: Հուսով եմ՝ գոլերս «Ռեալին» կօգնեն շարունակել հաղթել, դա ինձ վստահություն կտա, ցանկանում եմ նույն ոգով շարունակել»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է goal.com-ը: