Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ դորտմունդցիների 5:0 հաշվով հաղթանակը:
Հիեցնենք, որ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ է հեղինակել և գոլային փոխանցում կատարել:
«Սա իմ առաջին հեթ-տրիկն էր այստեղ և ես շատ երջանիկ եմ և հպարտ: Երջանիկ եմ, որ 13 րոպեում խփեցի: Դա շատ առանձնահատուկ էր ինձ համար: Շնոհակալություն թիմիս, որ ինձ օգնեց: «Բորուսաիայի» մոտ երկրորդ խաղակեսը ստացվեց: 5 գոլ հեղինակելը հիանալի է: Յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոպայությունը ունի: Մենք արեցինք այն ամենը ինչ պահաջել էր Տուխելը: Հիմա մի փոքր այլ կերպ ենք խաղում, ավելի շատ ենք օգտագործում երկար փոխանցումները, փորձում ենք ավելի ակտիվ խաղալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը