Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին վիրավորելու մասին տեղեկությունները:
«Լուրերում տեղեկություններ են տարածվել, որ ես վիրավորական խոսք եմ ուղղել Լիոնել Մեսսիին: Դա բացարձակ սուտ է: Համոզված եմ, որ փաստաբանս միջոցներ կձեռնարկի պատասխանատուների դեմ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր գործընկերներին և ակնհայտ է, որ Մեսսին բացառություն չէ»,- պորտուգալացին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն Մեսսիի մասին գրքում նշել է, որ Ռոնալդուն արգենտինացուն հայհոյել է: