Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիչկեն հերքել է տեղեկություններն այն մասին, թե գերմանացի մասնագետը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ:
«Յուրգեն Կլոպը «Ռեալի» հետ բանակցություններ չի վարել»,- Կոսիչկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը դորտմունդյան ակումբը լքելու մասին հայտնեց ապրիլին՝ Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսից» պարտվելուց հետո: Մայիսի 30-ին դորտմունդցիները Գերմանիայի գավաթի եզրափակչում կխաղան «Վոլֆսբուրգի» դեմ: Այդ հանդիպումը Յուրգեն Կլոպի համար հրաժեշտի խաղ կլինի՝ իբրև «Բորուսիայի» գլխավոր մարզիչ:
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ գերմանացի մասնագետը բանակցել է «Ռեալի» հետ՝ մինչև 2018-ը թիմի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ: