Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Վիլյառեալի» (2:0) դեմ հանդիպմանը հեղինակել է իր 10-րդ գոլը մրցաշրջանում:
Արդյունքում 29-ամյա պորտուգալացին կրկնել է Լա լիգայի 60 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը, երբ 1954/55թթ. մրցաշրջանում «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ Ճաինյոն առաջնության 6 տուրից հետո իր ակտիվում ունեցել է 10 գոլ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Նշենք, որ Ռոնալդուն առաջնության ընթացիկ մրրցաշրջանում մասնակցել է 5 խաղի: