Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Բազելի» դեմ պայքարում դարձավ գոլի հեղինակ: Արդյունքում այս խոշոր մրցաշարում հեղինակած գոլերի քանակով Ռոնալդուն գերազանցեց Մեսսիին՝ իր գոլերի քանակը հասցնելով 68-ի: Մեսսին իր ակտիվում դեռևս ունի 67 գոլ:
Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով ռմբարկուն «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլն է, ով իր ակտիվում ունի 71 գոլ: