Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի ներդրումը մադրիդյան թիմում և հույս հայտնել, որ պորտուգալացին դեռ երկար տարիներ կօգնի մադրիդցիներին:

«Այն, ինչ անում է Ռոնալդուն, անհավանական է: Մրցաշրջանում միջինը 50 գոլ հեղինակելով՝ նա «Ռեալի» համար 6 տարում ավելին է արել, քան ես՝ 20 տարում: Հուսով եմ՝ Ռոնալդուն կշարունակի նույն ոգով և կօգնի «Արքայական ակումբին» դեռ շատ տիտղոսներ նվաճել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Marca-ն: