Կառավարության օգոստոսի 31-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիններին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Կառավարության կատարած մեկ տարվա աշխատանքը՝ հաշվի առնելով, որ մեկ ամսից լրանում է Կառավարության գործունեության մեկ տարին.
«Հաշվի առնելով այն, որ մեկ ամսից լրանում է Կառավարության գործունեության մեկ տարին՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմնի անդամներին՝ ամփոփել այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը»,-հանձնարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրությանը հաշվետվություն ներկայացնել ինչպես արված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ: