Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել իր վերադաս հրամանատարների ապօրինի հրամանները և միանում է հավաքի մասնակիցներին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է«Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից:

 

«Ոստիկանի համազգեստով գնդապետ ներկայացող ու կոչով հանդես եկող անձը որեւէ առնչություն չունի ոստիկանության հետ։ Նա վաղուց ոստիկանությունում չէ (2011 թ.): Ավելին՝ նա վաղուց Հայաստանում չէ»,- ասաց Ահարոնյանը: