Մադրիդի «Ռեալի»՝ «Շալկեից» պարտություն կրելուց հետո իսպանական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բոյկոտել մամուլը:
«Չեմ պատրաստվում շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը»,- ասել է Ռոնալդուն:
Իր որոշումը պորտուգալացին չի մեկնաբանել. միայն նշել է, որ նման որոշման պատճառ ինքը հաստատ ունի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ռեալը» 3:4 հաշվով զիջեց «Շալկեին»: Այդ հանդիպման ընթացքում պորտուգալացին դուբլ ձևակերպեց, ինչպես նաև դարձավ եվրագավաթների լավագույն ռմբարկու: Այժմ նրա հաշվին գրանցված է 78 խաղ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Չնայած պարտությանը՝ գերմանական և իսպանական ակումբների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր իսպանացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Ընդհանուր՝ 5:4 հաշվով Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: