Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեի» դեմ պատասխան խաղում չի զսպել իր էմոցիաները:
Անչելոտիի սաները նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր, սակայն սեփական հարկի տակ պարտվեցին 4:3 հաշվով:
Հանդիպման վերջին րոպեներին Ռոնալդուն մոտեցել է Բենզեմային և «Ռեալի» խաղը խայտառակություն անվանել:
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը խաղից հետո հրաժարվել է հարցարզույցներ տալուց, մինչև մրցաշրջանի ավարտը. տեղեկացնում է Marca-ն: