Ուրբաթ օրը տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի հրաժեշտի արարողությունը մադրիդյան թիմի երկրպագուների հետ:

Միջոցառումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Կասիլյասը կարիերան կշարունակի «Պորտուում», այս մասին գրված է մադրիդյան թիմի հովանավոր Bwin-ի թվիթերյան միկրոբլոգում:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Իսպանիայի հավաքանի դարպասապահը պորտուգալական թիմի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, իսկ մադրիդյան կողմը տեղափոխությունից հետո ֆուտբոլիստին կվճարի տարեկան 4 մլն եվրո: